Փետրվարի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Սարալանջի փողոցում նախ բախվել են Mercedes մակնիշի 35 GP 133 համարանիշի և BYD մակնիշի 33 UT 114 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև կարճ ժամանակ անց թիվ 10 երթուղին սպարակող ГАЗель մակնիշի 1303 Տ համարանիշի, Opel մակնիշի 35 PA 717 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AC 843 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: