Փետրվարի 20-ին ժամը 18։40-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Դովլաթյանը Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում իր վարած BMW X6 մակնիշի 003 ՕՍ 03 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 45-ամյա Գայանե Սարգսյանին։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
 
Վարորդ Ա. Դովլաթյանն աշխատում է «Թամարա» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Գ. Սարգսյանը՝ Scurity Dream ընկերությունում՝ որպես օպերատոր։