Երկրի կողքով 200 մետր երկարությամբ երկնաքար է անցել
Սեպտեմբերի 13-ի գիշերը լույս 14-ին Երկրի կողքով շուրջ 200 մետր երկարությամբ երկնաքար է անցել: Life.ruի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների ուսումնասիրման կենտրոնը:
 
Երկնային մարմինն առաջին անգամ հայտնաբերվել է այս շաբաթ: Գիտնականներն այն անվանել են 2017 RU1: Երկրի կողքով անցնելիս երկնաքարի և մեր մոլորակի միջև հեռավորությունը վտանգավո չի եղել՝ 15.8 մլն կմ: Այն 47 անգամ մեծ է Երկրի և Լուսնի միջև ընկած հեռավորությունից:
 
Հոկտեմբերին երկնաքարը կհասնի իր ուղեծրի ամենահեռավոր կետին և հետ կվերադառնա դեպ Երկիր, սակայն գիտնականները նշում են, որ մեր մոլորակի հետ բախման հավանականությունը հավասար է զրոյի: