Օրերս ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Niva Urban մակնիշի 98 GV 988 համարանիշի և Niva Urban մակնիշի 99 OO 005 համարանիշի երկու ավտոմեքենա:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, մեքենաների վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, ստեղծել վթարային իրավիճակներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։
 
Տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
 
Ոստիկանությունը կրկին դիմում է վարորդների ողջամտությանը՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունը բխում է բոլորիս շահերից․ պետք է խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ անդառնալի հետևանքներով պատահարներից խուսափելու համար։