Asekose.am-ի տեղեկություններով, նախօրեին տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ավագ դստեր՝ Աննայի նշանադրության արարողությունը:
 
Աննայի փեսացուն Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի եղբոր որդին է:
 
Միջոցառմանը հիմնականում հրավիրված են եղել երկու ընտանիքի ամենամտերիմ հարազատները:
 
Ներկաներից մեկի հավաստմամբ անկաշկանդ մթնոլորտն ապահովել են Գարիկ Պապոյանն ու Վաչեն:
 
Ամենաուրախ հյուրի տիտղոսին է արժանացել գեներալ Սեյրան Սարոյանը, ով բավական սրտանց քեֆ է արել:
 
Մեզ նաև ասացին, որ այս միջոցառմանը մարդիկ մոռացել էին անգամ լուսանկարվելու, ֆեյսբուք մտնելու մասին, թեև նման խնդրանք Աննայի հարազատների կողմից չի հնչել: