Հանրապետության տարածքում` փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝ փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին կա անձրևի փոքր հավանականություն, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: