Mercedes-Benz-ը գործարք է կնքել իրանական շուկայում բեռնատարների վաճառքը վերսկսելու համարԳերմանական Mercedes-Benz ընկերությունը պայմանագիր է ստորագրել իրանական Iran Khodro մեքենաշինական ընկերության հետ՝ իր բեռնատարները մատակարարելու վերաբերյալ:
 
Ինչպես հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով գերմանական ավտոարտադրողի հաղորդագրությունը, գործարքը, որը կնքվել է այսօր, նախատեսում է համատեղ ձեռնարկություն ստեղծել Իրանում վաճառք իրականացնելու նպատակով:
 
Նշվում է, որ հաջորդ ամիս ևս մեկ պայմանագիր կկնքվի Իրանում բեռնատարների արտադրության ձեռնարկություն կառուցելու մասին:   
 
Daimler-ն իրանական Khodro Diesel և Mammut Group ընկերությունների հետ նախնական պայմանագիր էր կնքել 2016-ի հունվարին:
 
Իրանում բեռնատարները մեծ պահանջարկ ունեն, և երկիրը մտադիր է, գնահատումների համաձայն, 56 000 կոմերցիոն ավտոմեքենա փոխել առաջիկա 3-5 տարում: