
shamshyan.com-ի տեղեկություններով, վերջիններս Ոստիկանության Կապանի բաժնի ժամանակավոր պահման վայրից ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել են դատարան, ովքեր կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին ծեծելով սպանելու մեջ։
Դատավոր Նապոլոն Օհանյանը ամեն մեկի պահով առանձին դռնփակ դատական նիստեր անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ն։
Կասկածյալներից Ա. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել Ռուսաստանի Դաշնությունում և իր սև գործն անելուց օրեր առաջ էր Ռուսաստանից վերադարձել Կապան։
Ս. Կարապետյանը նույնպես նախկինում դատապարտված է եղել՝ սպանելով սեփական հորը։
Իսկ Մ. Մանուչարյանը մինչև բանակ գնալը, իր քրեական անցյալով հայտնի է եղել Կապանում և դանակահարության փաստով անցել է մեկ այլ քրեական գործով։