Համացանցում տարածված լուրը, թե իբր քնած հայ սպա կացինով սպանած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում են տվել չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական ոչ մի լուրջ կայք չի տեղեկացրել դրա մասին, նման տեղեկություն չկա նաև ադրբեջանական բանակին պատկանող կայքում և իշխանությանը սպասարկող լրատվականներում:
 
Ռամիլ Սաֆարովը 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստացել է փոխգնդապետի կոչում: Դեռ մինչև գեներալի կոչում ստանալը պետք է անցնի գնդապետի ուսադիրենրի տակով: Իհարկե հեռու չէ այն օրը, երբ Սաֆարովը կկրի գեներալի ուսադիրներ, քանի որ նա այժմ ավելի շատ սեփական երկրում բանակի ու սպայի գովազդային վահանակ է ծառայում ու ադրբեջանական բանակը փորձում է ցույց տալ, որ խրախուսում է առաջ է տանում բոլոր մարդասպան զինվորականներին:
 
Ադրբեջանական բանակի նման քայլը միտված է հերթական խմբաքանակի ահաբեկիչներ բուծելուն, որպեսզի փողի, փառքի և պաշտոնի համար զինվորականները ամեն գնով փորձեն հայ սպանել: Չնայած, որ Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո բոլոր զինվորականները, ովքեր փորձել են հայ զինվորի կամ սպայի կյանք խլեն, սպանվել են կամ վիրավոր զինակիցների հետ փախել են մինչև Բաքու:
 
Դա իհարկե քիչ է հետաքրքրում ադրբեջանական բանակի ղեկավարներին, քանի որ այդ կերպ նրանք ապահովում են առաջնագծում լարվածությունը և թքած ունեն իրենց մեռնող զինվորների վրա:
 
Աղբյուր՝ mediamall.am