Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը այս օրերին Հայաստանում է և մասնակցում է եղբոր սպանության գործով դատական նիստերին։
 
Եղբայրը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու իր եղբոր տղային` Նորիկ Սիմոնյանին բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։
 
Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զորակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել։ Արամ Սիմոնյանի խոսքերով՝ ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել և որդուն ազատել բանակից։ Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ իր որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին։
 
Այս հայտարարությամբ պետք է լրջորեն զբաղվի Վիգեն Սարգսյանը,եթե իհարկե ցանկություն ունենա: