«Ալիևի հովանավորողները «դաբրո» են տվել, որ նա մեզ դեղին քարտ ցույց տա:
 
Սա ակնհայտ ճշմարտություն է ու հարկավոր է, որ մենք մեր խոսքը ասենք»,-Henaran.am-իթղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո): Տիգրան Գրիգորյանը նշում է, որ ՀԱԲ-ի շարքերում դաժան և արյունոտ ճանապարհ է անցել ու հաղթանակը հեշտ չի տրվել: 
 
Մարտի դաշտում բազմաթիվ ընկերեր կորցրած ազատամարտիկը ընդգծում է` չի կարելի վստահել ադրբեջանցուն և պետք է կտրուկ քայլերի գնալ:«Իրենց նավթային դոլարները չի ծախսվում ադրբեջանցիների կյանքի բարելավման համար, այլ ծախսվում  է զենք գնելու համար:
 
Իրենց երկրի ղեկավարը խոսում է մեր երկրի սիրտ գրավելու մասին: Այս դեպքում մենք պետք է հայտարարենք, որ Ադրբեջանի նախագահը իրենց երկրի նավթի վաճառքից գոյացող գումարները ծախսում է ի վնաս իր ժողովրդի ու ի վնաս մեզ: Մենք պետք է վերացնենք նրանց նավթուղին: Այդ «տրուբա, պռովոդը պետք է ժամ առաջ պայթեցնենք և հայտարարենք, որ դա մեր ազգային անվտանգության ապահովման համար է: Մինչև Ադրբեջանը չստորագրի մեր հետ խաղաղության պայմանագիրը` ճանաչելով մեր այսօրվա սահմանները, առանց զիջումների: Մի բան հաստատ գիտեմ պատերազմ է լինելու ու մենք պետք է պատրաստ լինենք ու առաջինը պայթեցնենք նրանց նավթուղին»,-եզրափակեց Տիգրան Գրիգորյանը: