Միջադեպ Երեւանի կենտրոնում. ավտոբուսի վարորդը դանակով վնասել է BMW-ի վարորդինՔիչ առաջ Երեւանի Նալբանդյան ու Խանջյան փողոցների խաչմերուկում արտառոց դեպք է գրանցվել:
 
Լուսացույցի տակ միմյանց չզիջած 53 համարի ավտոբուսի և BMW մակնիշի մեքենայի վարորդները սկսել են վիճել: Այնուհետեւ ավտոբուսի վարորդը բեռնախցիկում պահված դանակով վնասել է BMW-ի վարորդի ձեռքը, երբ վերջինս հաշիվները պարզելու համար իջել էր մեքենայից ու մոտեցել 53 համարի ավտոբուսին: Վնասվածք ստացած վարորդը հասցրել է լուսանկարել ավտոբուսի վարորդին`  հավանաբար ոստիկանություն դիմելու կամ էլ հետագայում հաշվեհարդար տեսնելու համար: