Փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Ալեյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում՝ ՃՈ Սևանի անշարժ պահակետի հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 35 AG 595 համարանիշի ավտոմեքենայով դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
 
Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորին, որից հետո տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն:
 
Աղբյուր՝ shamshyan.com