Փետրվարի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Nissan մակնիշի 80 ԼP 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդին, ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:
 
1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն է ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:
 
Ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 44-ամյա Սամվել Հունանյանի անվամբ, իսկ ավտոմեքենան վարել է նրա տղան՝ 22-ամյա Դավիթ Հունանյանը, ով լողորդ է:
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ մի քանի թափառող շներ հայտնվել են վարորդի ավտոմեքենայի առջև և նա շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ծառին: