Քշնևում ամուսինը սպանել է 31-ամյա ֆոտոմոդել կնոջը, ապա ինքնասպան եղել, հայտնում է «Սպուտնիկ Մոլդովան»:
 
Ոստիկանները հայտնաբերել են Անաստասիա Չեկատիի մարմինը` դանակի բազմաթիվ վերքերով:
 
Նրա կողքին եղել է ընդամենը 2 շաբաթ առաջ ծնված երեխան: Ենթադրյալ մարդասպանը` Չեկատիի ամուսինը` Ալեքսեյ Միտակին, ինքնասպան է եղել, հայտնում է գործակալությունը:
 
Նշվում է, որ կնոջ նկատմամբ հաշվեհարդարից առաջ ամուսինը զանգահարել է բարեկամներին և խնդրել հոգ տանել երեխային:
 
Ընտանիքի անդամների խոսքով` ամուսինները եղել են վատ հարաբերությունների մեջ` Միտակիի կյանքում երկրորդ կնոջ հայտնվելու պատճառով:
 
Ֆոտոմոդել Անաստասիա Չեկատին Մոլդովայում հայտնի էր Anastasia Cia անվամբ:
 
Նրա լուսանկարները հրապարակվել են Playboy, Maxim և GQ ամսագրերի շապիկներին:
 
Աղբյուր՝ hraparak.am