Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Նոյեմբերյան- Բաղանիս ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 30-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Volvo մակնիշի 80 VL 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
 
shamshyan.com-ի տեղեկություններով,  բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
 
Վարորդին առաջինը օգնության են հասել Բաղանիսի բնակիչները:
 
Բեռնատարը բարձված է եղել ալյումինով։