Խոյ.
Այս մարդիկ կարողանում են անկեղծ, խորը և անվերապահորեն սիրել: Գուցե այդ պատճառով է Խոյը շատ վախենում, որ եթե իր հարաբերությունները վերջանան, ինքն այլևս չի կարողանա մոռանալ զուգընկերոջը:
 
Ցուլ. Այս մարդիկ այնքան ուժեղ են (թե՛ ֆիզիկապես, և թե՛ բարոյապես), որ գործնականում ոչնչից չեն վախենում: Եթե Ցուլն իսկապես սիրահարված է, կարողանում է առանձնահատուկ դարձնել իր ամեն օրը զուգընկերոջ հետ: Այս նշանին անհանգստացնում է միայն սերը հեռավորության վրա:
 
Երկվորյակներ. Դուք կարծում եք այս մարդիկ վախենո՞ւմ են պաշտոնական պարտականություններից: Բանը նրանում է, որ այս նշանի ներկայացուցիչները այնքան սոցիալական անհատ են, որ չեն կարողանում իրենց ուշադրությունը տալ մեկին: Ամենաշատը վախենում են զուգընկերոջն անվերապահորեն հավատարիմ մնալու անհրաժեշտությունից: Եթե դրան գնում են, ուրեմն խենթի պես սիրահարված են:
 
Խեցգետին. Այս մարդկանց համար շատ դժվար է լինում հարաբերություններ կառուցել, երբ իրենց կյանքում որևէ արմատական փոփոխություն է տեղի ունենում: Նրանց դուր է գալիս, երբ ամեն ինչ իր հունով է գնում:
 
Առյուծ. Շատերն առյուծներին համարում են եսասեր և հպարտ: Բայց երբ Առյուծը սիրահարվում է, պատրաստ է զուգընկերոջ համար ամեն ինչ անել: Միակ բանը, ինչից վախենում է՝ որ իր սերն անպատասխան կմնա:
 
Կույս. Այս մարդիկ ուղղակի երազում են այն մասին, որ իրենց հարաբերությունները լինեն իդեալական: Եվ հենց դա էլ դառնում է նրանց վախերի պատճառը: Կույսերը շատ են վախենում, որ իրենց սերը կանցնի զուգընկերոջ անկատարության պատճառով:
 
Կշեռք. Այս նշանի ներկայացուցիչները միշտ ունեն շատ ընկերներ: Այդ պատճառով, միակ բանը, ինչից Կշեռքները վախենում են այն է, որ սիրահարվելով՝ կկորցնեն կապն ընկերների հետ:
 
Կարիճ. Այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են յուրահատուկ լինել զուգընկերոջ աչքերում: Ուստի շատ են վախենում չարդարացնել զուգընկերոջ սպասելիքները:
 
Աղեղնավոր. Այս մարդիկ տանել չեն կարողանում, երբ իրենց ղեկավարում են: Անձնական տարածքը օդի նման անհրաժեշտ է նրանց: Ահա թե ինչու են նրանք վախենում, որ հանուն հարաբերությունների ստիպված կլինեն զոհել իրենց ազատությունը:
 
Այծեղջյուր. Այս նշանի ներկայացուցիչները հաճախ տարբերվում են բարդ բնավորությամբ: Նրանց պերֆեկցիոնիզմի ձգտմանը շատ դժվար է բավարաել: Նրանց համար դժվար է սերը բառերով արտահայտել, ուստի վախենում են, որ դա կարող է փչացնել իրենց հարաբերությունները:
 
Ջրհոս. Այս մարդիկ սովորաբար թերագնահատում են իրենց արժանիքները զուգընկերոջ հետ հարաբերություններում: Այդ պատճառով Ջրհոսներին տանջում է վախը, որ նրանք ոչ բավարար լավն են սիրո մեջ:
 
Ձուկ. Այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են ամբողջ կյանքը անցկացնել միայնակ, միայն թե իրենց ցավ չպատճառեն: Քանի որ Ձկները բավական զգայուն են, ամենաշատը նրանք վախենում են սիրահարվել դաժան զուգընկերոջ:
 
Աղբյուր՝ mediamag.am