ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 22-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Հրազդան գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ-2107 մակնիշի 35 NS 950 պետհամարանիշով ավտոմեքենան: