Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Ալավերդի-Վրաստանի սահմանի 5-րդ կմ հատվածում բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արամ Բեժանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PT 047 համարանիշի և Շնող գյուղի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Շահնազարյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 24 ՕS 483 համարանիշի ավտոմեքենանրը։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «08»-ի 3 ուղևորներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։