Այսօր՝ փետրվարի 22-ին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված  20-ամյա Գրիգոր Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ախուրյանի համայանքապետ Արծրուն Իգիթյանն ասաց, որ նրա ընտանիքի անդամները Ռուսաստանի դաշնությունում են և արդեն տեղեկացել են դեպքի մասին:
 
«Շատ լավ ընտանիքի երեխա էր: Դպրոցը նորմալ ավարտելուց հետո բանակ էր գնացել: Ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստան՝ աշխատելու նպատակով: Գրիգորը վերադարձել էր Հայաստան՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: Ընտանիքի փոքր զավակն էր, իրենից մեծ քույր ու եղբայր ուներ»,- ասաց համայնքապետը: 
 
Գրիգորը բանակ է զորակոչվել  2016թ.-ին: 5 ամսից վերադառնալու էր:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
 
Նշենք՝ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 
 
Աղբյուր՝ lurer.com