Փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Արտաշեսյան փողոցում՝ թիվ 26 շենքի դիմաց, բախվել են Լևոն Սիլիզյանի վարած Mazda մակնիշի 35 PT 871 համարանիշի և Դավիթ Բարսեղյանի վարած Opel մակնիշի 58 AL 558 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Mazda-ի վարորդ Լ. Սիլիզյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: