Փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլի» դիմաց, 26-ամյա Սարգիս Կարապետյանը իր վարած Suzuki մակնիշի մոտոցիկլով բախվել է 31-ամյա Արայիկ Գալստյանի վարած BMW մակնիշի 10 A 505 համարանիշի ավտոմեքենայի անվահեծանին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով մոտոցիկլի վարորդ Ս. Կարապետյանին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: