«Ես գնացի երեկույթին և հիշեցի քո խոսքերը՝ չօգտագործել ալկոհոլ։ Ես ամբողջ երեկույթի ընթացքում միայն հյութ եմ խմել։
 
Դու ասում էիր, որ հպարտանում ես ինձանով, և ես իսկապես ինձ հենց այդպես էի զգում։ Դու ասում էիր, որ չի կարելի ղեկին նստել, եթե ալկոհոլ ես օգտագործել, չնայած որ իմ ընկերները միշտ հակառակն էին անում։ Դու, ինչպես միշտ, ճիշտ էիր։
 
Երբ երեկույթն ավարտվում է, ոչ ոք այլևս չի մտածում՝ խմել ես դու, թե ոչ։ Ես հանգիստ մոտեցա իմ մեքենային` վստահ լինելով, որ ամեն ինչ ճիշտ եմ անում։
 
«Տղան, ով ավտովթարի մեղավորն էր, շատ հարբած էր»,- ես լսեցի այդ ամենը ոստիկանության աշխատակցի կողմից։ Շուրջբոլորս արյուն էր․․․ Իմ արյունը։ Մայրիկ, ես փորձում եմ ամեն ինչ անել, որ դու լաց չլինես։
 
«Այս աղջիկը կմահանա»,- բղավում էին բժիշկները։ Մի տղա որոշել էր չարաշահել ալկոհոլը և գերազանցել այդ վիճակում մեքենայի արագությունը, իսկ արդյունքում մահանում եմ ես։ Մայրիկ, ես չեմ կարող փոխանցել, թե ինչ եմ զգում այս վայրկյաններին․ թվում է՝ ինձ կտրում են հարյուրավոր դանակներով։ Ես պետք է մահանամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը որոշել էր հարբած վիճակում ղեկի՞ն նստել։
 
Մայրիկ, խնդրում եմ, ինձ չխղճաս։ Ասա քրոջս, որ նա չլացի և հայրիկին նույնպես ասա, որ ուժեղ մնա։ Ես երկնքից հոգ կտանեմ ձեր մասին։
 
Հնարավոր է, որ այս տղային ոչ ոք չի սովորեցրել ալկոհոլը չարաշահելու դեպքում ղեկին չնստել, սակայն դու ինձ սովորեցրել ես և դա ճիշտ էր։
 
Մայրիկ, ես զգում եմ՝ ինչպես է իմ շնչառությունը թուլանում։ Ես հուսահատ վիճակում եմ։ Ես ուզում եմ, որ դու հիմա կողքիս լինես։ Ես ուզում եմ ձեռքդ բռնել, քանի դեռ չեմ մահացել։
 
Ես ուզում եմ ասել, որ քեզ շատ եմ սիրում։ Հաջողություն, մայրիկ»։
 
Մինչ այս աղջիկը մահանալու ճանապարհին էր, լրագրողը, ով ականատես էր այս ավտովթարին, գրանցում էր նրա վերջին խոսքերը։
 
Արեք ամեն ինչ, որպեսզի մարդիկ այս խնդրին լուրջ մոտենան։
 
Այս աղջիկն ընդամենը հազարավոր մարդկանցից մեկն է, որոնք ամեն օր մահանում են սարսափելի ավտովթարներից։