ՀՈՒՍԱՆՔ ԳՈՐԾԸ ՉԻ ՀԱՍՆԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ «ՄԱՐԻՆԱԴ ԿԱՄ ԹԹՈՒ ԴՆԵԼՈՒՆ»ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն թոշակի գնացողների համար նախատեսում է «ակտիվ ծերացում»։ Այդ մասին ասել էր կառավարության նիստում․
 
«Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից և խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում»։
 
Այդ առումով հանձնարարականներ է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց աշխատաշուկայում ընդգրկելու հնարավորության հարցերը։
 
Առողջապահության նախարարն Լևոն Ալթունյանը նույն ջերմեռանդությամբ լրագրողների հետ զրույցում հայտարարում է, որ հաջորդ տարի առողջապահական ոլորտի թոշակառու աշխատակիցները կհեռացվեն համակարգից․
 
«Թոշակառու բժիշկներին սպասվում է թոշակ, նրանք կգնան թոշակի, դա կրճատում չի համարվում»։
 
Իսկ թե ինչպե՞ս է համատեղվելու թոշակառու բժիշկների աշխատանքից ազատումը վարչապետի առաջ քաշած «ակտիվ ծերացման» թեզի հետ, Լ.Ալթունյանը չի պատկերացնում․
 
«Ակտիվ ծերացնում են կոնյակը»:
 
Ստացվում է, որ վարչապետն ուզում է թոշակի գնացողների «գինը բարձրացնել»՝ կոնյակի ակտիվ ծերացման մեթոդով, որը գովելի է, իսկ առողջապահության նախարարը ուզում է կոնյակն առանց ակտիվ ծերացնելու « ևս անել»․․․
 
Հուսանք գործը չի հասնի թոշակառուներին «մարինադ կամ թթու դնելուն»։
 
Հասմիկ Բաբաջանյան