Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը, որը կոչվում է «Balkan song»: Այն համացանցում մեծ քննարկումների կիզակետում է հայտնվել, առավել գերակշռողը բացասական կարծիներն են, թեպետ, իհարկե, կարելի է հանդիպել նաև դրական մեկնաբանություններ, ինչպես դա եղել է դերասան Արսեն Գրիգորյանի դեպքում:
 
«Լիլիթ Հովհաննիսյան ինչպես միշտ փայլում ես: Եղել ես եւ մնում ես լավագույնը: Այսօր Բալկանական տրամադրությամբ գնալու եմ Դեպի Եվրատեսիլ: Շնորհակալություն լավ տրամադրության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան, երգիչը:
 
Սակայն հնչել են նաև բավական կտրուկ կարծիքներ, օրինակ` լրագրող Հռիփսիմե Առաքելյանը գրել է հետևյալը.
 
«Այ Ադրբեջան, խի՞ չես ասում թուրքական,որ հիմա էլ բալկանյան,գեղացի,ես ապշում եմ էլի,ո՞նց կարելի ա սենց բան երգել կամ նկարել,արաաաաաա փող եք ծախսում, գոնե հասկացեք,թե խի՞ եք անում դա, իբր հայերեն խի՞ ես երգում,ես դա չեմ հասկանում։ Մեր անգին լեզուն խ՞ի եք ապականում,յաաաաաաաախք,դե դրա համար էլ պլանկան սա ա դառել,ամենուր,մարդ զզվում ա արդեն, ստորեր,ձեր թուլեքն են էս ամեն ինչի պատասխանը տալու,համբերեք մի քիչ»:
Աղբյուր՝ asekose.am