Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գաի գյուղում տուն է այրվում։
 
Հրշեջ-փրկարարները, նշված գյուղի թիվ 13 տանը մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 61-ամյա Ռազմիկ Հայրապետյանի՝ ամբողջովին այրված դին։ 
 
Տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
 
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։
 
Աղբյուր՝ shamshyan.com