ԷԴ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՐԴԵՆ ԿԵՐԵ՞Ր ԵՔ․․․ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ)
Գեներալ Սեյրան Սարոյանը զրուցում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նրանց են մոտենում լրագրողներ։ Վարչապետը մի քիչ հեռանում է։ Մեկը հարցնում է․
- Պարոն Սարոյան, հետաքրքիր է, ինչու՞ մինչ ապրիլ չեն հայտարարում, թե ով է լինելու ՀՀ վարչապետը։
- Հայտարարեն, որ ի՞նչ անեք,- բարկանում է գեներալը։
- Ի՞նչ պիտի անենք։
- Սաղ-սաղ կուտեք, չեք թողա, որ ապրիլին վարչապետից մի թիքա բան մնա․․․
Մեկ էլ թեքվում է դեպի վարչապետը, տեսնում է՝ չկա։ Շփոթված հարցնում է․
-Էդ վարչապետին արդեն կերե՞ր եք․․․
Հասմիկ Բաբաջանյան