Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Աթոյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi մակնիշի 45 DD 050 համարանիշի և УАЗ Патриот մակնիշի 249 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։