«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ՍՊԸ ռուսական ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները բռնել են եվրոպացի տուրիստի, որը Քարվաճառից/Քելբաջար/ ոտքով հասել է Սոթք գյուղի տարածք: Վերջինս որոշել է գիշերել այդ ամայի տարածքում և այնտեղ վրան է խփել:
 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պահին վրա են հասել ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները նրան բռնել են և 8 ժամ պահել պատանդի կարգավիճակում: Հետագայում եվրոպացի զբոսաշրջիկը իր դժգոհությունն է արտահայտել այն մասին, որ ռուսները տեղյակ լինելով, որ ինքը եվրոպացի է, պահել են փակի տակ: Զբոսաշրջիկը պնդել է, որ իրեն պահել են ռուսական հատուկ ծառայությունների հրահանգով: