Չնայած բնավորության, նախասիրությունների, կենսակերպի տարբերություններին՝ կանայք ընդհանուր առմամբ բաժանվում են 3 խմբի՝ կին-դուստր, կին-քույր, կին-մայր: Եվ նրանցից յուրաքանչյուրը համապատասխանաբար փնտրում է իրենց տղամարդ-հայրիկ, տղամարդ-եղբայր, տղամարդ-որդի:
 
Հայրիկներ, որոնք դուստրեր են փնտրում
Այդպիսի աղջիկներ կան, որ կյանքում մեկ կոպեկ իրենք չեն աշխատել: Նման աղջիկների կողքին լինում են հայրիկներ, որոնք իրենց շատ կարևոր դերում են զգում: Նրանց դուր է գալիս տեսնել կնոջ կախվածությունը:
 
Եղբայրներ, որոնք քույր են փնտրում
Քույրեր, որոնց հետ կարելի է աշխարհի ծայրը գնալ: Նրանց հետ կարելի է համատեղել կենցաղն ու ճանապարհորդությունը: Այդպիսի կանայք լինում են թե՛ սիրուհի, թե՛ ընկեր: Նրանք կանացի հիստերիաներ չեն սարքում, չեն փորձում տղամարդուն օգտագործել սեփական շահերի համար, չեն պահանջում անընդհատ ուշադրություն:
 
Որդիներ, որոնք մայրիկ են փնտրում
Նրանց միշտ հարկավոր է թիկունք, ում կարելի է հենվել ու դիմել: Այդպիսի տղաները քիչ բանի են տիրապետում,  այդ պատճառով գտնում են կանանց, որոնք կլուծեն իրենց կենցաղային, զգացմունքային հարցերը, իսկ նման կանայք երջանիկ են, քանի որ պետք են իրենց որդյակ-սիրեցյալին, և նման տղամարդիկ միշտ կվերադառնան իրենց մոտ:
Աղբյուր՝ blognews.am