Երեկ՝ փետրվարի 22-ին, Արցախի Հանրապետության Դադիվանք գյուղի տներից մեկում հրդեհի հետևանքով զույգ երեխաներ են մահացել: Այս մասին հայտնել է Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը:
 
Հրդեհը բռնկվել է առավոտյան, երբ երեխաները քնած են եղել: Մահացել են բազմազավակ ընտանիքի վերջին երկու՝ զույգ երեխաները: Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ: