armlur.am-ը հղում անելով shamshyan.com-ին հայտնում է․
 
ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ փետրվարի 22-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և BMW X5-ի և Lexus-ի վարորդների ինքնությունը։
 
shamshyan.com-ի փոխանցմամբ` BMW X5 մակնիշի 35 FQ 154 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Վաղարշ Մարտիրոսյանը, իսկ BMW X5 մակնիշի 1 AՏ 15 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Մուրադյանը։ Lexus մակնիշի 88 NՍ 888 համարանիշի կայանված ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մուսաելյանին։ Վթարի հետևանքով վարորդներից Վ. Մարտիրոսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա. Մուրադյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Հարություն Մեհրաբյանը, Երևան քաղաքի Աղայան փողոցի բնակիչ՝ 3-ամյա Վահե Գևորգյանն ու Երևան քաղաքի Զավարյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արիկ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սուքիասյանը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի տղան է, և երեկ դեպքի վայրում հավաքվածները, երբ ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, և այն վարել է նրա տղան, հետաքննությամբ հերքվել է։
 
 
 
Մանրամասները` սկզբնաղբյուրում