Կարեն Կարապետյանը հանդիպել է տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին դեմ արտահայտվող ուսանողներինՀայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին դեմ արտահայտվող ուսանողներին:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
 
Ուսանողները վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են 5 հոգուց բաղկացած խմբով: Նրանց հանդիպումն անցնում է առանց լրատվամիջոցների: