Ստորև Ձեզ ենք ներկայացնում 5 պատճառ ավելի շատ համբուրվելու համար։
 
1. Համբույրները կարող են դառնալ կաթվածի, ուղեղի ծերունական հիվանդությունների ու շաքարային դիաբետի կանխարգելում։ Դրանք դանդաղեցնում են սթրեսային սուբստանցիաների գոյացումը, որոնք խախտում են ինսուլինի արտադրությունը, սադրում զարկերակային ճնշման բարձրացում, խանգարում հյուսվածքների ռեգեներացիային ու վնասում գլխուղեղի բջիջներին։
 
2. Համբույրները նաեւ հոյակապ լուծում են կնճիռների ու վաղաժամ ծերացման խնդիրը, քանի որ դեմքի համար հրաշալի մարզանք են։ Համբույրի ժամանակ գործածվում են դիմային 34 մկաններ, իսկ արյան ուժեղ մատակարարումը սնուցում է հյուսվածքները, բարձրացնում մաշկի տոնուսը ու, որպես արդյունք, հարթում մանր կնճիռները։ Գուցե հենց «ֆրանսիական» համբույրում է քողարկված ֆրանսուհիների երիտասարդության ու գեղեցկության գաղտնիքը։
 
3. Շուրթերը համբուրելը էնդոկրինային համակարգի հիվանդությունների հրաշալի կանխարգելում է, քանի որ շուրթերի ներսի լորձաթաղանթի վրա նյարդային վերջույթների խթանումն իր հերթին խթանում է մակերիկամների ու ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Մենք, ի դեպ, դրա շնորհիվ ենք այդքան երջանիկ զգում համբուրվելիս, քանի որ այդ օրգանները ուժեղացնում են նեյրոպեպտիդ հորմոնների արտադրանքը, որոնց շնորհիվ սիրահարները մոռանում են աշխարհում ամեն ինչի մասին։ 
 
4. Համբույրը կարող է փոխարինել մաստակին, քանի որ կարգավորում է թթվայնությունը բերանի խոռոչում։ Սովորություն դարձրեք ուտելուց հետո համբուրվելը, եւ կարիեսը ձեզ այլեւս չի սպառնա։
 
5. Դուք նկատե՞լ եք, թե սիրտն ինչ արագ է բաբախում համբուրվելուց հետո։ Տղամարդկանց մոտ այն րոպեում 110, իսկ կանանց մոտ՝ 108 հարվածի է հասնում։ Հաճախանում է նաեւ շնչառությունը։ Այդ կապակցությամբ լավանում է արյան շրջանառությունը, թթվածնի մատակարումը հյուսվածքներին, ինչը բարերար է ազդում ոչ միայն սրտանոթային համակարգի, այլեւ թոքերի, ստամոքսի ու միզապարկի աշխատանքի վրա։