
Ոստիկանները ձորակում հայտնաբերել են ВАЗ 21099 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Լեռնավան գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հրանտ Գևորգյանը, ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել մեկ այլ ոլորանապտույտ հատվածում գտնվող ձորակում, և ժամանած Սպիտակի բժիշկները նրան հայտնաբերել են մահացած։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Հ. Գևորգյանը մահացել է ժամեր առաջ, քանի որ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ նա եղել է ավտոմեքենայից դուրս ընկած, սառած վիճակում։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները եղել է «34 RN 777», սակայն համարանիշը ժամանակավորապես հաշվառումից հանված է եղել։