Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Տիգրան Մեծի փողոցների հատման խաչմերուկում՝ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գեղամ Նավասարդյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 41 ՏՏ 602 համարանիշի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 60-ամյա Հովհաննես Վանյանի վարած Opel մակնիշի 09 ՍԼ 265 համարանիշի ավտոմեքենաները։
 
Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը,  տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել Նիվայի վարորդ Գ. Նավասարդյանին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չունի։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդները հետաքննիչի հանձնարարականով ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը։