Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 
Առայժմ հայտնի չէ, թե զինծառայողը ինչ հանգամանքներում է հրազենային վիրավորում ստացել: «Այս պահին չեմ կարող ասել: Հետաքննությունը կլինի, կիմանանք»,- ասել է Հովհաննիսյանը:
 
Զինծառայողը Բերդի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության, որից հետո տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: