Փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Գյուլագարակ գյուղի վարչական տարածքում բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Մուկուչ Տիտանյանի վարած «Porsche Cayenne» մակնիշի 202 FF 02 համարանիշի և Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղում հաշվառված 27-ամյա Գագիկ Էմինյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 NQ 237 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 07-ի վարորդ Գ. Էմինյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի Կրուգլայա-Շիշկա գյուղի բնակիչ, 58-ամյա Մուգուչ Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: