Փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններոմ, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 24 փողոցի բնակիչ, 31-ամյա Կարեն Ամիրխանյանի վարած «Mercedes մակնիշի 34 MZ 116 համարանիշի և Երևան քաղաքի Մանթաշյան 2-րդ շենքի բնակիչ, 25-ամյա Ավետիք Հակոբյանի վարած «Nissan Tida» մակնիշի 35 CP 897 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Իսկ «Nissan Tida»-ն էլ առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Nissan» մակնիշի 50 VM 101 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Nissan Tida»-ն կողաշրջվել է:
 
Վարորդներրը վթարի մեջ միմյանց են մեղադրում: ՃՈ հետաքննչական բաժանմունքում պարզում են կայանված «Nissan»-ի սեփականատիրոջ ինքնությունը:  
 
Տեղում երկու վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ մեքենաները վարել են սթափ: