Փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Մանանդյան 1/2 շենքի բակ, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է տղամարդու կախված դի:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերվածը նույն շենքի բնակիչ, 44-ամյա Գոռ. Գ.-ն է:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, Գոռ Գ.-ն ամուսնացած էր, և աշխատում էր որպես տաքսու վարորդ: