Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգի Մուզաֆարփուր քաղաքում մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան մխրճվել է դպրոցի շենքի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 9 երեխա, տուժել՝ 24-ը:
 
«India Today»-ի փոխանցմամբ՝ մեքենան ընթանալիս է եղել մեծ արագությամբ:  
 
Վարորդի ինքնությունը, ինչպես նաև վթարի պատճառները դեռևս ճշտվում են:
 
Կատարվում է հետաքննություն: