Երևանում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության Aurora Cup չորրորդ միջազգային մրցաշարըՀրանտ Շահինյանի անվան ՄՊՄԴ-ում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության «Aurora Cup» միջազգային մրցաշարը, որին մասնակցեց 170 մարզիկ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
 
Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ «Aurora Cup»-ն անցկացվում է արդեն չորրորդ անգամ: Նախորդ երեքը կայացել են Գյումրիում:
 
Մարզուհիները հանդես են եկել 12 տարիքային խմբերում: Ավագ տարիքային խմբերում հաղթող են դարձել՝ Միլենա Հովհաննիսյանը, Յասմինա Աղագուլյանը, Ռոզա Ադամյանը, Յուլյա Վոդոպյանովան:
 
«Մրցաշարին մասնակցեցին մեր բոլոր առաջատար մարմնամարզուհիները, այդ թվում ազգային հավաքականի անդամներ: Այժմ պետք է պատրաստվենք նոյեմբերի 23-ից 25-ը Բաթումիում կայանալիք պատանեկան միջազգային մրցաշարին: Նախատեսում ենք Վրաստան ուղարկել 6-8 մարզիկ»,-ասաց Գայանե Ներսիսյանը:
 
Հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց նաև, որ ՀԱՕԿ-ի, ինչպես նաև մարմնամարզության միջազգային և ազգային ֆեդերացիաների համատեղ ուժերով ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի մարզչական սեմինար: