Աստվաշունչն եմ կրկին ու կրկին նայում․
 
Ավազակը խնդրում է Հիսուսին․
 
«Հիսուս, խնդրում եմ Քեզ՝ հիշիր ինձ, երբ գաս Քո արքայությամբ»։ Չի ասում ինձ էլ տար, այլ աղերսում է, որ հիշի միայն։
 
Չմկրտված, հաղորդություն չստացած, ողջ կյանքում Աստծո խոսքով չապրած ավազակը ստանում է Հիսուսի ողորմությունը՝
 
«Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:
 
Իսկ կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած 20-ամյա զինվորը թեմի առաջնորդից թույլտվություն չստացավ, որ մարմինը դրվեր եկեղեցում։
 
Հիսուսն ավազակին թույլատրեց, որ Իր մոտ գա․․․
 
ՀԳ Հիսուսը միակն է։ Նա իր արյան մկրտությամբ բոլորին փրկեց, ներեց․․․
 
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Հարազատները ցանկություն են հայտնել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխեն Ախուրյան համայնքի եկեղեցի, որպեսզի եկեղեցում կատարվեն արարողակարգերը: Սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը դեմ է եղել։
 
Հասմիկ Բաբաջանյան