Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 01:40-ի սահմաններում Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ , 30-ամյա Ռոման Մուրադյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 GA 723 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե գովազդային վահանակի հենասյանը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, Ռ. Մուրադյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Երևան քաղաքի Աջափնյակ 1-ին նրբանցքի բնակիչ, 37-ամյա Արթուր Վարդանյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափախվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
 
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը փեսա և աներորդի են: