Փետրվարի 24-ին ժամը 12:20-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արգավանդ գյուղի բնակիչ, 70-ամյա Ադամ Մ.-ն է, ով նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում իր կողմից ապօրինի պահվող «ԻԺ» տիպի 16 տրամաչափի առանց գործարանային համարի, երկփողանի ողորկափող հրացանով իրենց տան բակում ինքնասպանություն գործելու նապատակով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին: