Հանրապետության տարածքում` 
փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
 
Երևան քաղաքում՝ փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: