shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել Արգիշտի փողոցի 11/4 շենքի բնակարաններից մեկի բնակչուհու նկատմամբ:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արթուր ներկայացած անձը բնակարանը գնելու պատրվակով այցելել է 33-ամյա Արփինե Մ.-ին և սկզբում պտուտակահանով , իսկ հետո դանակի սպառնալիքի տակ բռնություն է գործադրել Արփինե Մ.-ի նկատմամբ և նրանից հափշտակել մոտ 200 հազար դրամ արժողության iPhone 8 մոդելի բջջային հեռախոսը: