shamshyan.com-ը հայտնում է․
երեկ ՝ փետրվարի 24-ին, հիվանդանոցում մահացել է փետրվարի 7-ին Երևան-Սևան ավտոճանապարհին վրաերթի ենթարկված, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 22-ամյա Աննա Հայրյանը:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին` ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի բնակիչ, 24-ամյա Արման Սարգսյանը ՃՈ անշարժ պահակետի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VՍ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 22-ամյա Աննա Հայրյանին։  
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։