
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վրդովված է, թե ինչպես կարող են իր 19 տարվա անբասիր ծառայությունը հավասարեցնել զրոյի՝ հայտարարելով, թե ինքը արգելել է չմկրտված զինծառայող Գրիգոր Եղոյանին եկեղեցական կարգով հուղարկավորել, երբ ինքն ընդամենը առաջարկել է հուղարկավորել քաղաքացիական ծեսով և բացատրել, թե ինչու է անթույլատրելի եկեղեցական կարգով հուղարկավորելը:
Ես ինքս եմ բոլոր զինվորներին եկեղեցով հուղարկավորելու հիմքը դրել, Ապրիլյան պատերազմի բոլոր զինվորներին ես եմ պնդել և պարտադրել, որ եկեղեցում դրվեն»,- ասաց նա և նշեց, թե նույնիսկ այս զինվորի դեպքում, երբ իր բացատրությունից հետո էլ այդուհանդերձ որոշել են եկեղեցական կարգով թաղել, ինքն է ընդառաջ գնացել է զուտ կրքերը հանդարտեցնելու համար։
Ի՞նչ է ստացվում․ քահանաները կարող են գումարով թաղման ծես կատարել չմկրտված տարիքով մարդկանց, ովքեր ապրել են խորհրդային տարիներին և կնքված չեն եղել, բայց չե՛ն կարող հայրենիքը պաշտպանող զոհված զինծառայողին՝ միայն կրքերը հանդարտեցնելու համար։