Երեք երեխա, այդ թվում՝ նորածին տղա, մահացել են Սվերդլովսկի շրջանի առանձնատներից մեկում տեղի ունեցած հրդեհի արդյունքում։ Նշվում է, որ երբ տանը հրդեհ է բռնկվել, ծնողներին հաջողվել է փախչել՝ տանը թողնելով երեք փոքրիկներին։ 
 
Հրդեհի բռնկման պահին տանն են ծնողներն ու 4 երեխաները։ Ավագ դուստրն ու ծնողները փախել են այրվող տնից, փոքրիկները մնացել են տանն ու մահացել։   Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է անփութության հետեւանքով։